ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով գազի համաձայնագրերին, որը վավերացրեց ԱԺ-ն և ոչ իշխանական ուժերի գործողություններին` ասել է.
«Եթե մանդատները վայր դնեն, համաձայն ընտրական օրենսգրքի՝ ողջ խորհրդարանը կդառնա հանրապետական: Դա պոռթկումով հայտարարություն էր. մանդատները խաղալիք չեն, ովքեր պրոֆեսիոնալ են, հասկացան, որ պետք չէ դա անել, ԱԺ-ում միայն ՀՀԿ չի կարող լինել: Այդպես արտահայտվում են նրանք, որոնք շատ հուզական են վերաբերվում քաղաքականությանը: Մանդատը տվել է ժողովուրդը, նա էլ հետ է վերցնելու»:
Լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարից հետաքրքրվել են, թե ԱԺ-ի իր վերջին ելույթում ո՞ւմ էր ճիվաղ անվանում:
«Նրանց, ովքեր բարբաջում էին, ովքեր անպատվում էին երկրի նախագահին, եթե կարող է մարդը մարդուն դավաճան անվանել, ուրեմն ճիվաղ է»: