▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Մանվել Գրիգորյանն ու Սուրիկ Խաչատրյանը մեղավոր են՝ պետք է պատժվեն

«Մեր հասարակությունը շատ դեպքերում իր լիազորությունը, իրավունքը տալիս է ուրիշին, հետո սկսում է պայքարել դրա համար: Օրինակ՝ Էջմիածնում, եթե վատ դեպքեր են տեղի ունենում, ապա մեղավոր են այնտեղի քաղաքացիները: Եթե կա փակ փողոց, և մեղավոր է Մանվել Գրիգորյանը, ապա նա պետք է պատժվի, նույնն էլ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեպքում.եթե մեղավոր է՝ խստագույն պատիժ պետք է կրի: Բայց, նախ և առաջ հասարակությունը պետք է պատրաստ լինի պայքարել իր իրավունքների համար»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում տեղ ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սեպտեմբերի 16-ի գիշերը կրակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Կարեն Գրիգորյանը այդ պահին եղել է մեքենայի մեջ: Կրակոցներից ոչ ոք չի տուժել:

Սեպտեմբերի 20-ին էլ հրազենային վնասվածքով իրենց տան նկուղից Գյումրիի բժշկական կենտրոն էին տեղափոխել Գյումրիի մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր, Գյումրու ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի կրտսեր որդուն՝ Արշակ Գրիգորյանին, որի կյանքը փրկել չէր հաջողվել: Նշենք, որ առջևում Գյումրիում և Վանաձորում հոկտեմբերի 2-ին նախատեսված ընտրություններն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее