▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մարդու ականջը ցավում է, մարդուն են վերացնո՞ւմ

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ևս դեմ է Լեզվի պետական տեսչության լուծարմանը:

Դպրոցում, ԱԺ-ում, հեռուստատեսությունում սարսափելի վիճակ է:

«Երեխաները դասարանում խոսում են մի լեզվով, միջանցքում՝ մեկ այլ, իսկ Լեզվի տեսչությունը հետևում է այս ամենին ու պետք է շարունակի հետևել: Այսօր մենք այդ մարմնի պահանջն ունենք: Չեմ հասկանում, եթե մարդու ականջը ցավում է, մարդուն են վերացնո՞ւմ: Սիրելի՛ բարեկամներ, նաև տեղային բուժումներ են լինում: Եթե կառույցը դեռևս չի կարողացել իրագործել իր առջև դրված խնդիրները, եկեք աշխատանքն ուժեղացնելու ձևեր փնտրենք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էդվարդ Միլիտոնյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее