Henaran.am-ը գրում է. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվացմանը զուգահեռ ակտիվություն են ցուցաբերում նաև ԱԺ ոչ իշխանական ուժերը: Ինչպես հայտնի է, ՀԱԿ-ը պատրաստվում է Սահմանադրության 84 հոդվածի համաձայն կառավարությանն անվստահություն հայտնելու հարց բարձրացնել Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում:
Այս առումով բավական ուշագրավ է փետրվարի 3-ին մեկնարկելիք Ազգային ժողովի քառօրյան: Եթե ԲՀԿ-ը, ՀՅԴ-ն ու Ժառանգությունը ևս աջակցեն ՀԱԿ-ին, ապա սատարող պատգամավորների թիվը կլինի 58: Ըստ այդմ` նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ է լինում ևս 13 ձայն:
Henaran.am-ի տեղեկություններով`Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունից ոգեւորված ԲՀԿ-ում հաշվարկում են, թե քանի «Հանրապետական» պատգամավոր ունի Քոչարյանը ՀՀԿ խմբակցությունում: Այստեղ վստահ են, որ հարկ եղած դեպքում 13 հոգու ՀՀԿ-ից «իրենցով անելն» անհնար չէ. «Ի վերջո, Քոչարյանին շատերն են այստեղ իրենց ունեցած-չունեցածով պարտական»,- քննարկել են ԲՀԿ-ի քոչարյանական երեսփոխանները:
Կայքի այս դիտարկմանը ՀՀԿ-ում արձագանքել են. «Եթե մեր շարքերում իրանք 13 պատգամավոր ունեն, մենք իրենց մոտ 33-ն ունենք»: