Հունիսի 12-ին Նախիջևանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունններ: Զորավարժության նպատակն է՝ փորձի փոխանակման միջոցով զարգացնել թուրքական և ադրբեջանական բանակների համակարգման գործընթացները և համատեղ ռազմական գործողություններ իրականացնելու կարողությունը: Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 16-ը:
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ զորավարժությունները պատահական չեն:
«Նրանք ցանկանում են ամեն կերպ աշխատեցնել Մինսկի խմբին: ՀՀ նախագահին խորհուրդ եմ տալիս գոնե այս մի քանի ամսվա ընթացքում զբաղվել ՀՀ արտաքին քաղաքականությամբ: Հեսա գնալու եք էլի, բարով-խերով, եթե նոր պաշտոն չբստրեք մնաք: Այս զորավարժությունները կլինեն, մեզ կխեղճացնեն, դուք էլ ելույթ կունենաք ու կասեք անպիտան հող էր՝ տարան: Եթե հիմա էլ Նախիջևանի սահմանում էլ անպիտան հողեր կան՝ ասե՛ք էլի: Իսկ, եթե լուրջ՝ մենք պետք է միասնական դառնանք: Պետական շահը պետք է առաջնային լինի»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Շարունակելով վերջինին՝ Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը նշեց, որ զորավարժությունների հիմքում լարված իրավիճակ ստեղծելն է:
Անի Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում