▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Նիկոլը Բաքվին է տալիս մեր տարածքները, պիտի դրա դիմաց վերականգնի ԼՂ-ի ինքնավար մարզի կարգավիճակը

Եթե դու պատրաստ ես Ադրբեջանին տալ հայկական այդ տարածքները, դու պարտավոր ես Ադրբեջանի առաջ խնդիր դնել վերադարձնել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակը։ Սրանք նույն հարթության վրա են, սովետական շրջանի ժառանգություն են։ Հայաստանն իրավունք ունի այդ հարցը, նաև ԼՂ բնակիչների վերադարձի հարցը բերել օրակարգ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին։

«Տավուշից 4 գյուղ հանձնելով Փաշինյանն ակամա գործի է դնում միջազգային իրավունքի հին հռոմեական սկզբունքը՝ «ինչ իմն է, իմն է»։ Անկախ նրանից, թե ինչպես եմ այդ տարածքները ձեռք բերել։ Փաշինյանը սա այսօր կիրառում է միակողմանիորեն, չգիտեմ էլ՝ նա տեղյակ է, թե ոչ այս սկզբունքի մասին»,-ասել է նա։

Թարմացված․ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում շեշտում է՝ Եվրոխորհրդարանի ընդունած վերջին բանաձևում եթե կա մի կետ, որն այսօր գործնական կիրառություն ունի և բխում է Հայաստանի շահերից, դա 14-րդ կետն է, որով Ադրբեջանին կոչ է արվում բանակցությունների նստել արցախահայության, նրանց ղեկավարության հետ և միջազգային ներկայությամբ ապահովել արցախցիների վերադարձն իրենց տները, իրենց պատմական հայրենիք։ «Չգիտեմ` կարդացե՞լ են մեր իշխանություններն այդ կետը, թե ոչ: ՀՀ ԱԳ նախկին նախարարն ընդգծում է նաև՝ ՀՀ իշխանությունների խոսույթից դատելով՝ նրանք բոլորովին ուշադրություն չեն դարձրել այս կետին, փոխարենը Եվրոխորհրդարանի այս բանաձևը մատուցում են իբրև Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու վկայական, ինչը հեռու է իրականությունից։ Հերիք է խաբեք այս ժողովրդին, մի վախեցրեք պատերազմով, սա մեր նվազագույն իրավունքն է»,- զայրանում է Օսկանյանը:

«Բայց եթե Հայաստանի իշխանությունները մտափոխվեն կամ նոր իշխանություններ լինեն, որոնք իրենց ուսերի վրա կվերցնեն այս հարցն օրակարգ բերելը, հենց Եվրոխորհրդարանի այդ բանաձևի նշված մեկ դրույթի հիման վրա մենք ռեալ շանս կունենանք ինչ-որ բան վերականգնել և միջազգային երաշխիքներով ապահովել արցախցիների վերադարձը»,- ասում է Վարդան Օսկանյանը։

«Ամեն մի ճամփաբաժանին նոր հնարավորություններ, նոր դռներ են բացվել, բայց դուք բոլորը փակել եք»,- իշխանություններին հանդիմանեց դիվանագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее