Գերմանական BILD օրաթերթի սպորտային մեկնաբանն այսօրվա համարում գրում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի հարձակվող Հենրիխ Մխիթարյանի ներկայացուցիչ Մինո Ռայոլան բուլղարական topsport պորտալին տված հարցազրույցում հայտնել է, որ Հենրիխը ցանկություն ունի ամռանը հրաժեշտ տալ Դորտմունդին և ինքը պետք է հնարավոր տարբերակներ փնտրի:
Ռայոլան նաև նշել է, որ երեք շաբաթ առաջ Թուրինի Յուվենտուս թիմի ղեկավար Ջուզեպպե Մարոթան մեծ հետաքրքրություն էր ցուցաբերել:
Հենրիխ Մխիթարյանի ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ հայ ֆուտբոլիստը լավագույնս կհարմարվի Յուվենտուսի խաղաոճին:
Մինո Ռայոլան նաև ընդգծել է, որ Հենրիխ Մխիթարյանը պետք է խաղա միջազգային հեղինակություն վայելող թոփ տասը լավագույն թիմերից մեկում:
Յուրիկ Գյուլբեկյան
Գերմանիա