▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ուզում են սաղ մնալ, թող ՀՅԴ-ի հետ դաշինքի մեջ չմտնեն.Զուրաբյանի խորհուրդը՝ ՀՀԿ-ին

«Ես էլ ՀՀԿ-ականների տեղը շատ երկար կմտածեի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության մասին՝ այս մասին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա ՀՀԿ-ականներին խորհուրդ տվեց երկար մտածել՝ ՀՅԴ-ի հետ դաշինքի մեջ մտնելուց առաջ, բայց հույս հայտնեց, որ ՀՀԿ-ն իր խորհրդին չի հետևի. «ՀՅԴ-ն բազմամյա կուսակցություն է, պատմություն շատ է տեսել, ու դա ցույց է տվել մի բան, որ նախ՝ ՀՅԴ-ն այնպիսի ուժերից է, որոնք կործանարար դերակատարություն են ունեցել մարդկության պատմության համար: Նրանց առաջին դաշինքը եղել է երիտթուրքերի հետ, ՀՅԴ-ի մեկ այլ դաշնակից էլ եղել է նացիստական Գերմանիան: Հիմա գուցե ՀՀԿ-ից ազատվելու ճանապարհը սա՞ է: Եթե ուզում են սաղ մնալ, թող այդ դաշինքի մեջ չմտնեն, բայց ես կուզեմ՝ իմ խորհրդից չօգտվեն, ու մտնեն այդ դաշինքի մեջ»:

a1plus.am-ի տեսանյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее