Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը թվիթերյան իր էջում գրել է.
«Եթե ուզում եք հասկանալ Պուտինին, քաղաքագիտական գրքեր մի կարդացեք: Գնացեք գեղարվեստական գրքերի բաժին եւ կարդացեք «Կնքահայրը» ստեղծագործությունը:
Դեռ 2007 թվականին Ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամում ես Պուտինի մասին ասել եմ նույնը, սակայն մարդիկ դեռ ցանկանում են հավատալ, որ նա ժողովրդավար է:
Կարևոր է գիտակցել, որ ողջ այս պուտինյան աշխարհն ու պատմությունը ազդեցություն է թողնելու ձեզ վրա, որտեղ էլ լինեք, անգամ եթե լինեք մեկուսացված:
Պետք չէ հիմար ընտրություն անել ոչինչ չանելու եւ զորքերը դեպի Ռուսաստան ուղղելու միջև: Իրականում գործողությունների լայն շրջանակ կա:
Մերկելի այն խոսքը, թե Պուտինը իրականության մեջ չի ապրում, հրաշալի է, բայց այն ենթադրում է, որ մենք բոլորս ենք ապրում Պուտինի իրականությունում: Մինչ բոլորը խոսում են, նա գործում է:
Այնպիսի տպավորություն է, որ Արևմուտքը պատրաստվում է Պուտինին թույլ տալ՝ իրեն պահել Ղրիմը: Հուսով եմ՝ հենց այնտեղ էլ նա կանգ կառնի: Ինչու՞ պետք է նա այդպես անի: Մի՞թե նրանք կարծում են, որ իրենց այս պահվածքը աշխատող տարբերակ է:
Պուտինի կողմից ռազմավարության, գաղափարախոսության կամ երկարաժամկետ տեսլական ակնկալելը հիմարություն է: Նա փորձում է կոշտ քաղաքականություն վարել թե տանը, թե օտարազգի լիդերների հետ:
Պուտինի ցանկությունը՝ չխոսել այն մասին, թե «ինչքան վատ է այս ամենը» և «ինչ կլինի» ի վերջո Պուտինի համար վատ է վերջանալու: Բայց նրան այս ամենը չի հետաքրքրում: Նրան հասու չէ այդ ամենը»: