▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ուզում ես ուսապարկդ չտանեն,Նիկոլի ուսապարկից ճարի․ գողերի «բարի խորհուրդը»՝ թալանված մեքենայի վարորդին

Երևանում Բուզանդի փողոցի թիվ 13 հասցեի մոտ թալանել են Բելառուսի Հանրապետության քաղաքացու ավտոմեքենան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին՝ ժամը 00:10-իմ․ անհայտ անձը կամ անձինք կոտրել են Honda մակնիշի ավտոմեքենայի դռան ապակին և սրահից գողացել ուսապարկը: Ընդ որում՝ հեռանալուց առաջ նրանք հասցրել են նաև սրամտել ու խորհուրդ տալ ուսապարկի տիրոջը՝ ավտոմեքենայի դիմապակու վրա թողնելով հետևյալ գրությունը. «Եթե ուզում ես ուսապարկդ չկորի կամ չտանեն, Նիկոլի ուսապարկից ճարի․ սա Հայաստանն է, այստեղ դու տանն ես».

 

 

 

 

 

 

 

 

Ոստիկանությանը գողության մասին ահազանգել է Բելառուսի Հանրապետության քաղաքացի, 32-ամյա Պարգև Կարապետյանը, և հայտնել, որ ուսապարկի մեջ եղել է բելառուսական իր անձնագիրը, բանկային քարտեր, դրամ և այլ իրեր:

 

 

 

 

 

 

 

 

 

Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее