Հայաստանի գրողների միության շենքում, Վրեժ Իսրայելյանի հոգեհանգստի հետ կապված, «Ժառանգություն » կուսակցության նախատեսած համագումարի փոխարեն , այսօր տեղի է ունեցել կարճտև հանդիպում, որի ընթացքում ելույթ է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգության » առաջնորդը, նշել է, որ այն ինչ իրենք նախաձեռնել են, դեռ ուժի մեջ է և ոչ ոք իրավունք չունի ինչ-որ մի դրվագի, կամ չկատարված ակնկալիքի հիմնա վրա գնահատական տալ:
Նա անդրադարձել է ԱԺ-ում Վերահսկիչ պալատի ղեկավարի ելույթին և Սյունիքի դեպքերին: Խորհուրդ է տալիս Վերահսկիչ պալատի զեկույցներից չզարմանալ ՝ նշելով, որ այս իշխանություների օրոք այդ հարցը չի լուծվելու: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի մեկ - երկուսին հրապարակային պատժելն ու բանտ նստեցնելը հարցի լուծում չէ, պատասխանատվությունը պետք է կրեն ավելի վերեւից:
Անդրադառնալով Գորիսում հնչած կրակոցներին եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին չպատժելու հանգամանքին՝ ասել է. «Եթե պարոն Լիսկան չի նստելու, ուրեմն նոր սպանություններ են լինելու»:
Ժառանգության առաջնորդը հայտնել է նաև , որ վաղը մի քանի օրով իրենք մեկնելու են Սյունիքի մարզ: Այս ամսվա վերջում Ժառանգության ներկայացուցիչները կլինեն նաեւ Շիրակի եւ Լոռու մարզերում: