▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե պատերազմ սկսվի, Ադրբեջանը կփլվի․նրանք նստած են նավթի տակառի վրա․Կոմանդոս

Գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանին (Կոմանդոս) չեն անհանգստացնում թուրք-ադրբեջանական զորավարժությունները։

«Նման միջոցառումներ միշտ անցկացվել են, պետք չէ կարծել, թե ինչ-որ արտառոց բան է տեղի ունեցել։ Եթե պատերազմ սկսվի, մենք մարդկային ցավալի կորուստներ կունենանք, բայց հակառակորդն ավելի շատ բան ունի կորցնելու։ Ադրբեջանում կան նավթամշակման գործարաններ, Մինգեչաուրի ՀԷԿ-ը, որը 7 անգամ հզոր է մեր ատոմային էլեկտրակայանից։ Ռազմական տերմինաբանության մեջ կա կենսաապահովման օբյեկտներ հասկացություն, որոնք մեծ դեր են կատարում ռազմական գործում։ Զինվորականները վերցնում են այն օբյեկտները, որոնցով կարող ես վնաս հասցնել թշնամուն։ Եթե մենք վերցնենք Մինգեչաուրը, նրանք կզրկվեն էլեկտրականության 40 տոկոսից: Ադրբեջանը նստած է նավթի տակառի վրա։ Եթե պատերազմ սկսվի, նրանց մոտ ողբերգություն տեղի կունենա, այդ պետությունը կփլվի։ Նրանք դա հոյակապ գիտեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը։

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее