Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը մարելու է, քանի որ չի արվում այն, ինչն անհրաժեշտ է: Երբ 2007-ին նա հայտարարեց առաջադրվելու մասին, նրան երկու տարբեր ուղիներով մի գիրք ուղարկեցի, որում ամփոփված էր համանման վիճակը հաղթահարած ժողովուրդների փորձը ու նաև ելքի ուրվագիծ մեր իրականության համար: Երբ տեղեկացա, որ անլուրջ է վերաբերվել գրքին, միջնորդին ասացի՝ իրեն հաղորդեք, որ ինքը ջախջախվելու է: Ես հաճախ եմ լինում Ազատության հրապարակում, և պիտի ասեմ, որ այնտեղ գտնվող մարդկանց մեջ կա մոտ տասը տոկոս մաս կազմող տեսակ, որը հին հայն է, ով ազնիվ է, ունի արդարությոան ձգտում ու նաև դրա համար պայքարելու կամք: Ինձ խիստ մտահոգում է այն, որ այդ մարդիկ մի որոշ ժամանակ հետո հուսալքվելու են: Եթե նրանց մի մասը անհուսությունից լքի երկիրը, ապա մենք ավելի մեծ պրոբլեմի առաջ կկանգնենք, քանի որ իրական հայերի թիվն առանց այդ էլ քիչ է:
Ուրվագիծ հաղորդաշար, 2009թ., ապրիլ
Լրագրող, քաղաքագետ Արծրուն Պեպանյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից