168.am-ի հարցերին Հանրապետության հրապարակի «Մարիոթ» հյուրանոցի բացօթյա սրճարանում պատասխանել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
Մեկնաբանելով իր տան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպը, Սուրեն Խաչատրյանն ասել է. «Խնդրում եմ հայտարարությունը կարդացեք ու տեսեք, որ մարզպետի տան վրա եղել է զինված հարձակում: Իսկ եթե քո տան վրա զինված հարձակում լիներ, ի՞նչ կանեիր: Դու հայ աղջիկ ես, եթե քո տան վրա հարձակվեր մեկը ի՞նչ կանես` պետք է պաշտպանվես, չէ: Փաստը ցավալի է, շատ ցավալի, որովհետև զոհը երիտասարդ տղա է… դա շատ ցավալի բան է: Բայց ընդհանրապես կատարվածն էլ ավելի ցավալի է»:
Ս. Խաչատրյանը, սակայն, մյուս հարցերին չի պատասխանել, անպատասխան թողնելով նաև այն հարցը, թե արդյոք ինքը շարունակելո՞ւ է պաշտոնավարել Սյունիքի մարզպետի պաշտոնում, թե՞ ոչ, նստել է մեքենան ու հեռացել:
Սյունիքի մարզպետը պատասխանել է նաև ilur.am-ի հարցերին, մանրամասները` տեսանյութում: