▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ռազմական գործողությունների վերսկսման հարց լինի, մենք չենք հապաղելու հարձակվել. Դավիթ Տոնոյան

 

Հայաստանը չի գնալու Ադրբեջանի հետ սպառազինության բալանսը վերականգնելու ճանապարհով: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

«Դա ոչ պրակտիկ մոտեցում է: Մենք ո՛չ քաղաքական, ո՛չ ժողովրդագրական, ո՛չ տնտեսական առումով չենք կարող Ադրբեջանի հետ հավասար լինել, մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնելու որակական խնդիրներին»,- ասել է Տոնոյանը:

Ինչ վերաբերում է «Սու 30» ինքնաթիռների ձեռքբերմանն ուղղված քննադատություններին, թե թանկ են, Տոնոյանը պատասխանել է.

 «Ինձ համար թանկ է յուրաքանչյուր շարքայինի, զինվորականի կյանքը: Եթե երկու օդաչու «Սու30»-ով հարյուրավոր կիլոմետր հեռավորությունից կարող են կատարել խնդիր հազարավոր զինծառայողների փոխարեն, ի՞նչ թանկարժեքության մասին է խոսքը»:

Տոնոյանը նշել է, որ այո, Հայաստանը սկսել է հարձակողական զենքեր գնել:

«Պաշտպանվող բանակը միշտ պարտություն է կրում, մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանողական դիրքերում: Եթե խնդիրը գնալու է ռազմական գործողությունների վերսկսմանը, մենք չենք հապաղելու»,- ասել է նախարարը:

Հարցին` հարձակվելո՞ւ ենք, նա պատասխանել է. «Ինչու՞ ոչ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее