▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե ՌԴ նախագահի առաջարկը ընդունվեր, Շուշիում հայկական դրոշն էր ծածանվելու»

Շուշիում հիմա ադրբեջանական ու թուրքական դրոշներն են ծածանվում, եթե ՌԴ նախագահի առաջարկը ընդունվեր, Շուշիում հայկական դրոշն էր ծածանվելու, շուշեցիներն էլ՝ որպես ազգային փոքրամասնություն, կբնակվեին ԼՂ-ում և ավելի լավ կարգավիճակում կլինեին, քան հիմա են: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի ժամանակ հնչեցրած հայտարարություններին:

Պատգամավորի խոսքով, Փաշինյանն իր ելույթի ժամանակ խեղաթյուրել է փաստերը՝ փորձ անելով իր վրայից պատասխանատվությունը գցել ուրիշների վրա՝ մեղադրելով նաև երեք նախագահներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее