▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե շարունակեմ իմ ստորագրահավաքը՝ միլիոնավոր ստորագրություն կհավաքեմ»

«Հայ ժողովուրդն ամենևին չի լիազորել Նիկոլ Փաշինյանին Արցախը թողնել Ադրբեջանի կազմում: Իմ ակցիան կարճաժամկետ էր, եթե ես շարունակեմ իմ ստորագրահավաքը, ես միլիոնավոր ստորագրություն կհավաքեմ»,- ներկայացնելով իր կողմից նախաձեռնած՝ Բերձորում ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետը հանելու պահանջով ստորագրահավաքի արդյունքները, այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Հավաքվել է 536. 898 ստորագրություն: Սա նշանակում է՝ այսքան մարդ վավերացրել է իր դիրքորոշումը. այսինքն՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, և Նիկոլ Փաշինյանի թեզերը մերժված են այդ մասով»,- ասաց Թովմասյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее