«Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը հայտնվեց շոկային վիճակում, իսկ Ուկրաինան արդեն նախապատրաստվում էր ստորագրել Ասոցացման համաձայնագիրն, ուստի այտեղ ընդզվումն ավելի մեծ եղավ։ Բացի այդ, անմիջապես մեջտեղ ընկան Լևոն Տեր-Պետրոսյանի նման դավաճաններ՝ հայտարարելով, որ Մաքսային միությունը տնտեսական համագործակցություն է։ Հայաստանում եվրոպական դիրքորոշումը ներկայացնում էին որպես կոմայգիական դրսևորումների միջավայր, բայց այսօր այլևս չեն խոսում եվրոպական արժեքներից»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պարույր Հայրիկյանը:
ԱԻՄ նախագահի խոսքով, եթե Սերժ Սարգսյանն անձամբ չգնա Վիլնյուս և չստորագրի համաձայնագիր, մեզ բոլորիս խայտառակ կանի.
«Կկանգնեցնի անհեթեթ իրավիճակի առաջ։ Ապագա սերունդների տեսանկյունից պետք է անհասկանալի լինի, թե ինչպես Հայաստանը կողմնորոշվեց դիկտատորների ուղղությամբ»,-նշեց Պարույր Հայրիկյանը:
Նշենք, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նոյեմբերի 29-ին կանցկացնի արտոնված հանրահավաք, բայց նոյեմբերի 26-ից նախագահի նստավայրի դիմաց մի քանի ԱԻՄ-ականերով նստացույց կանեն՝ «Վիլնյուս կամ հրաժարական» և այլ բովանդակությամբ պաստառներով։