▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Թուրքիայի ԶՈՒ-ն Ռոժավայում ռազմական միջամտություն անի, մենք կպատասխանենք

 

«Քուրդիստանի բանվորական» կուսակցության  (PKK-ՔԲԿ) առաջնորդներից Մուրադ Քարայըլանն անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժման մասին լուրերին: «Fırat» լրատվական գործակալության հետ զրույցում Քարայըլանը հայտնել է, որ եթե Թուրքիայի զինված ուժերը ռազմական միջամտություն անեն Սիրիայի հյուսիսի քրդաբնակ հատվածում, իրենք պատասխան հարված կհասցնեն:
«Անկեղծ ասեմ, եթե նրանք Ռոժավայում (քրդաբնակ շրջան Սիրիայում) միջամտեն, մենք էլ կմիջամտենք, իսկ այդ ժամանակ Թուրքիան ամբողջությամբ պատերազմի դաշտի կվերածվի»,-ասել է Քարայըլանը:
Հարցին, թե ինչ նշանակություն կունենա Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի կողմից տարածաշրջանում ռազմական միջամտություն կատարելու որոշումը, Քարայըլանը պատասխանել է, որ չի կարծում, թե Թուրքիան կարող է անել ամեն բան, ինչ-որ ցանկանա:
Քարայըլանը ասել է. «Որոշում կայացնելը այդքան էլ հեշտ չէ: Տարածաշրջանային և միջազգային իրավիճակ գոյություն ունի, հավասարակշռության հարցեր կան: Թուրքական պետությունը այդպես իր ամեն ուզածը չի կարող անել: Այդպես Թուրքիան ավելի լուրջ  խնդիրների առաջ կհայտնվի»:
Ըստ Քարայըլանի՝ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի՝ Ռոժավա ռազմական միջամտության որոշման ընդունումը կհամարեն հարձակում ոչ թե Ռոժավայի, այլ քուրդ ազգի վրա: «Քոբանիի վրա կհարձակվեն, թե Ամեդի` (Դիարբեքիր) ընդհանրապես տարբերություն չկա»,- ասել է քուրդ գործիչը՝ հավելելով, որ  ռազմական միջամտության հարցը Թուրքիայի համար ռազմավարական որոշում կլինի, քուրդ ժողովրդի համար էլ նոր ժամանակշրջան կսկսվի: 

ermenihaber-ը գրում է.«Քուրդիստանի բանվորական» կուսակցության  (PKK-ՔԲԿ) առաջնորդներից Մուրադ Քարայըլանն անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժման մասին լուրերին: «Fırat» լրատվական գործակալության հետ զրույցում Քարայըլանը հայտնել է, որ եթե Թուրքիայի զինված ուժերը ռազմական միջամտություն անեն Սիրիայի հյուսիսի քրդաբնակ հատվածում, իրենք պատասխան հարված կհասցնեն:«Անկեղծ ասեմ, եթե նրանք Ռոժավայում (քրդաբնակ շրջան Սիրիայում) միջամտեն, մենք էլ կմիջամտենք, իսկ այդ ժամանակ Թուրքիան ամբողջությամբ պատերազմի դաշտի կվերածվի»,-ասել է Քարայըլանը:Հարցին, թե ինչ նշանակություն կունենա Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի կողմից տարածաշրջանում ռազմական միջամտություն կատարելու որոշումը, Քարայըլանը պատասխանել է, որ չի կարծում, թե Թուրքիան կարող է անել ամեն բան, ինչ-որ ցանկանա:Քարայըլանը ասել է. «Որոշում կայացնելը այդքան էլ հեշտ չէ: Տարածաշրջանային և միջազգային իրավիճակ գոյություն ունի, հավասարակշռության հարցեր կան: Թուրքական պետությունը այդպես իր ամեն ուզածը չի կարող անել: Այդպես Թուրքիան ավելի լուրջ  խնդիրների առաջ կհայտնվի»:Ըստ Քարայըլանի՝ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի՝ Ռոժավա ռազմական միջամտության որոշման ընդունումը կհամարեն հարձակում ոչ թե Ռոժավայի, այլ քուրդ ազգի վրա: «Քոբանիի վրա կհարձակվեն, թե Ամեդի` (Դիարբեքիր) ընդհանրապես տարբերություն չկա»,- ասել է քուրդ գործիչը՝ հավելելով, որ  ռազմական միջամտության հարցը Թուրքիայի համար ռազմավարական որոշում կլինի, քուրդ ժողովրդի համար էլ նոր ժամանակշրջան կսկսվի: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее