lurer.com-ի փոխանցմամբ` Կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարություն մի քանի նախագիծ է ներկայացվել ՀՀ ոստիկանության կողմից, որոնք ներկայացրել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, և որոնք հավանության են արժանացել գործադիրի կողմից:
Նախագծերը ներկայացնելու ժամանակ ՀՀ ոստիկանապետը Տիգրան Սարգսյանին խառնել է նախագահի հետ: «Եթե թույլ տաք, պարո՛ն նախագահ...»,-ասել է Գասպարյանը և վայրկյան անց գիտակցելով սխալը՝ շտապել է ուղղել այն՝ «պարո՛ն վարչապետ», և շարունակել է կիսատ թողած խոսքը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում