▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե վարչապետը Ձեր աշխատանքից դժգոհ լինի, հրաժարական կտա՞ք». լրագրողը՝ նախարարին

«Դուք նշել եք, որ հետհեղափոխական Հայաստանում հրաժարականներ պետք է լինեն: Օրինակ, Ձեր գործընկերներից ո՞վ պետք է հրաժարական տա, կամ եթե վարչապետը Ձեր աշխատանքից դժգոհ լինի, Դուք հրաժարական կտա՞ք»,- Կառավարության նիստից հետո, լրագրողի հարցին ի պատասխան Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է.

/filemanager/uploads/Arsen-Torosyan-2.jpg

«Մի րոպե չեմ մտածի դրա մասին ու, ընդհանրապես, համարում եմ, որ դա էլ է քաղաքական պատասխանատվության մի մասը, երբ կառչած չես լինում որևէ բանից: Մենք բոլորս հանձն ենք առել այս ծառայությունները միայն մի բանի համար, որ կարողանանք հնարավորության պատուհանը մաքսիմալ արագ և էֆեկտիվ օգտագործել և դրական փոփոխություններ բերել մեր երկրին: Եթե մի օր պարզվի, որ մենք թերանում ենք դրական փոփոխությունների հարցում, ապա ավելի ճիշտ բան, քան թողնել ուրիշներին դրանով զբաղվել, չկա: Եվ ես համարում եմ, որ դա առողջ պրոցես է: Իսկ ինչ վերաբերում է հրաժարականների քիչ թե շատ լինելուն, դա իմ անձնական կարծիքն է, որ ընդհանրապես, հետհեղափոխական երկրներում, քանի որ պրոցեսները շատ արագ են տեղի ունենում, հնարավոր է լինեն նաև հրաժարականներ, և դրան պետք է նայել դրական՝ անկախ անձերից»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее