▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե խղճով աշխատեիք, պապայի արև, ընդդիմադիր չէի լինի». Սամվել Հակոբյան

«Եթե խղճով աշխատեիք, պապայի արև ընդդիմադիր չէի լինի»․ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը մանկապարտեզների թեմայով մեղադրեց քաղաքային իշխանություններին անգործության համար։

Ավագանու նիստի ժամանակ ունեցած ելույթում ՔՊ խմբակցության ղեկավար  Արմեն Գալջյանը հայտարարեց, որ 2025թ. դատախազությունը շուրջ 176 մլն 866 հազար դոլարին համարժեք գույքի բռնագանձման պահանջ էր ներկայացրել, որի մեջ մտնում էին մանկապարտեզներ, մշակույթի տներ, մարզադաշտեր, հուշարձան-պուրակներ։

«Մանկապարտեզների վերաբերյալ այժմ հետազոտություններ եք անում, թե նախկինում գողացվել են վերանորոգման գումարները, բայց դա էլ նախընտրական շոու է։ Եթե սկզբում գնայիք ու նրանց դատեիք, ամեն ինչ հետ բերեիք ու դուք էլ խղճով աշխատեիք, ես «պապայի արև» ընդդիմադիր չէի լինի։ Դուք 8 տարի է չեք կարողանում դա հետ բերել, 10 տարի էլ մնաք՝ չեք կարողանալու հետ բերել»,- ասաց Հակոբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее