▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՏՄ-ից ներմուծվող մեքենաների ԱԱՀ-ն այլեւս չի գանձվի

Այսօր ՀՀ կառավարությունը հաստատվեց որոշման նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ խնդրելով նախագիծն անհետաձգելի ճանաչել, ինչպես նաև երկու օր ժամանակ տրամադրել՝ վերջնական մշակելու համար: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Քաղաքացին տարին մեկ մեքենա կարող է ներկրել իր օգտագործման համար և ազատում ենք: Օրենքով դա պիտի ազատվեր 2017թ. հունվարի 1-ից: Հիմա մենք կրճատում ենք այդ ժամկետը»:

Այսպիսով, ըստ այդ նախագծի` ԵՏՄ երկրներից ներկրվող մեքենաների համար այլևս ԱԱՀ չի գանձվելու:

Հիշեցնենք, որ  վերջերս  ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան հայտարարել է, որ  Հայաստանի կողմից 20 տոկոս ԱԱՀ գանձելը, ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս, հակասում է միության իրավապայմանագրային դաշտին: Իր խոսքում Տ. Վալովայան նշում է նաև Ղազախստանում նման նախադեպի մասին, ինչը կանխվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее