vivaronews.am-ը գրում է. Հեղինակավոր Eurosport կայքը «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ճանաչել է Պրեմիեր լիգայի շաբաթվա ֆուտբոլիստ:
Հայ ֆուտբոլիստը կարողացել է գերազանցել «Լեսթերի» հարձակվող Ջեմի Վարդիին, ով հեթ-տրիկ էր հեղինակել «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի ժամանակ, իսկ լավագույն եռյակը եզրափակել էր «Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Տոտենհեմի» հետ խաղի ժամանակ դարձել էր գոլի հեղինակ, որ շնորհիվ «Յունայթեդը» 3 միավոր էր վաստակել: