ArmFootball.com-ը գրում է. Eurosport.ru կայքը կազմել է Եվրոպայի այս գարնան լավագույն ֆուտբոլիստների դասակարգման աղյուսակը, որտեղ ընդգրկվել է նաև Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Ահա ինչ է գրում հեղինակավոր հեռուստաընկերության կայքը Հայաստանի հավաքականի ավագի մասին.
«Բորուսսիան» փորձում է հասնել «Բավարիային» (ու հավանաբար չի հասնի), իսկ հայազգի 27-ամյա փլեյմեյքերը հանկարծ դարձավ Դորտմունդի ու Բունդեսլիգայի արքան: Ոչ ոք Գերմանիայում Մխիթարյանից շատ գոլային փոխանցում չի կատարել:
Բացի այդ Հենրիխը մայրցամաքի ամենաունիվերսալ ֆուտբոլիստի կարգավիճակն ունի: Եթե հավատանք WhoScored-ին, ապա կտեսնենք, որ «Բորուսսիայի» կիսապաշտպանը մրցրջանի ընթացքում 7 տարբեր դիրքերում է խաղացել ու նույնիսկ հասցրել է հենակետայինի դիրքում գործել»: