▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվ Դուք հավատո՞ւմ եք այդպիսի հեքիաթներին. «Ժողովուրդ»

«Մի քանի օր առաջ Երևանում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը։ Մեր տեղեկություններով՝ այս անգամ նա հատուկ «առաքելությամբ» էր եկել։ Բանն այն է, որ այժմ լրջորեն քննարկվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ՀՀ վարչապետ նշանակելու հարցը, որպեսզի նա առանց խոչընդոտի դառնա Սերժ Սարգսյանի իրավահաջորդը։ Ու, ըստ մեր տեղեկությունների, այդ ամենի «միջնորդական առաքելությունն» իրականացնում է հենց Արցախի թեմի առաջնորդը։ Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Պարգև սրբազանի հետ։

 

-Սրբազան, մենք տեղեկություններ ունենք, որ Դուք օրերս հանդիպել եք ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ։ Խնդրում եմ նշել, թե որն է եղել Ձեր հանդիպման նպատակը և ինչու էիք եկել Հայաստան։

 

-Իմ դպրոցի 50-ամյակն էր, ինչի պատճառով էլ ես եկել էի Հայաստան։ Ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպում չեմ ունեցել։

 

-Այնուամենայնիվ, մենք տեղեկություններ ունենք, որ Սերժ Սարգսյանի հետ քննարկում եք ունեցել՝ կապված Բակո Սահակյանին ՀՀ վարչապետ նշանակելու և ընդհանրապես ղարաբաղյան կլանի…

 

-Արդեն ասացի, որ ես Սերժ Սարգսյանին չեմ տեսել։ Սերժ Սարգսյանն ինչո՞ւ պետք է ինձ հետ այդպիսի հարցեր քննարկի։ Անգամ ծիծաղելու բաներ են դրանք։ Սերժ Սարգսյանի հետ չեմ հանդիպել, ու դրա կարիքը նա չունի։

 

-Բայց այժմ քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը լինելու է Բակո Սահակյանը, ու Դուք ՀՀԿ առաջնորդի մոտ նրա լոբբինգով եք զբաղված։

 

-Եվ Դուք հավատո՞ւմ եք այդպիսի հեքիաթներին։ Դա կատարյալ հեքիաթ է»,–գրում է թերթը։

 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее