ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Երրորդ հանրապետությունում թերևս առաջին անգամ իշխանությունները կարծես թե մտադրություն ունեն ներքաղաքական լարվածությունը և արտաքին ուժերի ազդեցությունը մեղմելու նպատակով որոշ փոփոխությունների գնալ:
Ընդդիմությունը մերժում է փոխզիջումների գնալու տարբերակը:
Իշխանությունն ինքը ինքնուրույն փոփոխությունների չի գնա, քանի որ կզգուշանա, որ ընդդիմությունը դա կներկայացնի որպես իր ճնշման տակ իշխանությունների նահանջ ու դրա քարոզով կհամալրի իր շարքերը:
Ընդդիմությունն առաջիկայում իշխանություններին կոշտ քննադատության կենթարկի, նեղը կգցի, որից իշխանությունները կագրեսիվանան, հերթական անգամ կկազմաքանդեն ընդդիմությանը, և դրանից հետո էլ չեն մտածի փոփոխություններ իրականացնելու մասին:
Եվ մենք մեկուկես մետրով էլ կխորանանք ճահճի մեջ:
ՀԳ. Տա Աստված, գոնե այս անգամ կանխատեսումս չիրականանա:
Հրապարակախոս Արծրուն Պեպանյանի գրառումը
Ֆեյսբուք