▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը ռեկորդային ցուցանիշով դարձավ «Մեծ մրցանակի» դափնեկիր

Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը ռեկորդային ցուցանիշով դարձավ 2016/2017թթ մրցաշրջանի «Մեծ մրցանակի» դափնեկիր
Մրցաշրջանի համաշխարհային գեղասահքի հերոսուհի, Ռուսաստանը ներկայացնող, մոսկվայաբնակ 17-ամյա հայուհի Եվգենյա Մեդվեդևա- Բաբասյանի փառահեղ հաղթանակով ավարտվեց 2016/2017թ մրցաշրջանի կանանց մենասահքի ISU-ի «Մեծ մրցանակի» խաղարկության եզրափակիչ՝7-րդ փուլն , որը դեկտեմբերի 8-11-ն ընթանում է Ֆրասիայի Մարսել քաղաքում:Նախօրեին նախորդ 6 փուլերի անդյունքերով եզրափակիչ հասած 6 լավագույնների պայքարում հայ գեղասահորդուհին կարճ ՝ պարտադիր ծրագրի կատարումից հետո ստացած 79,21 միավորով ոչ միայն վստահորեն ստանձնել էր առաջատարի դերն ,այլ նաև այս մրցաձևի համաշխահային նոր ռեկորդ էր սահմանել:Նա գերազանցեց 2014թ աշխարհի առաջնությունում ճապոնուհի Մաո Ասադի գրացած աշխարհի ռեկորդային ցուցանիշը(78,66միավոր): 
Երեկ կամավոր՝ազատ ծրագրի կատարման ժամանակէլ, ինչպես կարճ՝պարտադիր ծրագրի կատարման ժամանակ էր Եվգենյան գերազանցեց իր բոլոր 5 մրցակիցներին ու 2 մրցաձերի հանրագումարով 227,66միավորով ( ազատ ծրագրի կատարման համար նա ստացել էր 148,45միավոր) 2-րդ տարին անընդմեջ հռչակվեց կանանց մենասահքի <Մեծ մրցանակի> խաղարկոթւյան հաղթող և գլխավոր մրցանակից բացի ստացավ խոշոր պարգևավճար:
Այստեղ հանդես գալու իրավունք ունեին միայն նախորդ 6 փուլերում վաստակած միավորների հանրագումարով 6 լավագույնները: Կանանց մենասահքի եզրափակիչ փուլին Եվգենյայից բացի <Մեծ մրցանակի> դափնեկիր դառնալու համար պայքարում էին ևս 3 ռուսաստանցիներ՝ 17-ամյա Ելենա Ռադիոնովան, 18-ամյա Աննա Պոգարիլայան, 16-ամյա Մարիա Սոցկովան , ինչպես նաև 18-ամյա ճապոնուհի Սատոկո Միահարան , և 21-ամյա կանադուհի Կայեթլին Օսմոնդը: 
Հիշեցնենք, որ փայլուն մրցաշրջան անցկացրած ու վերեքով հանդես եկած տաղադաշատ դեռատի գեղասահորդուհին պատմության մեջ մտավ ,ոչ միայն աննախադեպ հաջողությունների հասած հայ մենասահորդուհի,այլ նաև հաղթող ճանաչվեց այս տարվա մեջ մասնակցած իր բոլոր մրցաշարերում,այդ թվում կանանց աշխարհի , Եվրոպայի և ՌԴ-ի առաջնություններում: 
Մեծ մրցանակի մեանսհորդուհիների եզրափակիչ փուլի մրցաշարում մրցնակակիրների եռյակն այս տեսքն ունեցավ՝
1.ԵՎԳԵՆՅԱ ՄԵԴՎԵԴԵՎԱ-ԲԱԲԱՍՅԱՆ ,ՌՈՒՍԱՍՏԱՆ՝ 227,66միավոր,
2.Սատոկո Միյահարա,Ճապոնիա՝218,33միավոր,
3.Աննա Պոգորիլայա,Ռուսաստան, 216,47միավոր: 
Հիշեցնենք, որ <Մեծ մրցանակի> ընթացիկ խաղարկությունում՝ այս հեղինակավոր ստուգատեսին մասնակցելու պատվին առաջին անգամ արժանացել էր նաև Հայաստանի կանանց մենասահքի առաջատար ՝ 17-ամյա Անաստասիա Գալուստյանն, ով ուժերը փորձեց Մոսկվայում և Փարիզում կայացած 3-րդ և 4-րդ փուլերում և գրավեց համապատասխանբար 9-րդ և 11-րդ տեղերը: Այս մրցաշարում հուսադրող և պատմական նորամուտ ունեցած Գալուստյանին 13 երկրի 40 մենասահորդուհիների պայքարում այս անգամ չհաջողվեց հաշվարկային միավորներ վաստակել ու եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք նվաճել: 
Պատրաստեց Արամ Ուգուջյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее