▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրամիությունը ձգտում է Հայաստանը վերածել իր ֆորպոստի. Զախարովա

Եվրամիության երկրները ձգտում են Հայաստանը վերածել իրենց ֆորպոստի, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Եվրամիությունը ձգտում Հայաստանը վերածել իր ֆորպոստի։ Հայաստանի համաձայնությունը իր տարածքում նոր առաքելություն տեղակայելու վերաբերյալ, ակնհայտորեն, կապված է այն փաստի հետ, որ երկրի ղեկավարությունը հույս ունի օգտագործել այն եվրոպական ուղով իր առաջընթացը արագացնելու համար», - ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն որևէ իրական օգնություն չի տրամադրի, ինչպես որ իրական օգնություն չի տրամադրում այլ երկրներին, որոնց նրանք անընդհատ խոստանում են արագ անդամակցություն, բայց իրականում պարզապես արդյունահանում են ռեսուրսներ կամ շահագործում այդ երկրները իրենց քաղաքական նպատակների համար։

Դիտեք նաև՝ 

Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ. Զախարովան ՝ Հայոց ցեղասպանության տարելիցին

Ժամանակակից Ռուսաստանը աշխարհում առաջին երկրներից մեկն էր, որը ճանաչեց և դատապարտեց հայերի Ցեղասպանությունը, հիշեցրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ճեպազրույցի ժամանակ: 

«Մոսկվայի դիրքորոշումը հիմնված է ոչ թե քաղաքական նկատառումների, այլ մարդկության դեմ հանցագործությունները կանխելու վճռականության վրա»:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее