▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրատեսիլը մնացել է այն հազվագյուտ միջոցառումներից, որ կարողանում է միավորել հայերիս

Եվրոտեսիլյան մեր մասնակցության մասին արդեն նենց կարծիքներ եմ լսում, որ համամիտ չեմ: Հա, հարց չկա, մեկ-մեկ ես էլ եմ ասում, որ պետք չի էս միջոցառմանը մասնակցել, անիմաստ է արդեն դառնում, բայց... 
Բայց մի հատ շատ նուրբ պահ կա, որ երևի վրիպել է շատերի աչքից. Եվրատեսիլը մնացել է այն հազվագյուտ միջոցառումներից մեկը, որը կարողանում է միավորել հայերիս՝ ամենաշատը սփյուռքահայությանը:
Այո այո, մենակ բողոքեք, Եվրատեսիլը մեր ֆուտբոլի ու շախմատի հավաքակաների խաղի շնորհիվ միավորումից հետո, դարձել է իր կարևորությամբ երկրորդ տեղը, որը թեև 4 ժամ, բայց կարողանում է միավորի հայերիս՝ անկախ կուսակցական պատկանելիությունից, տարիքից, հետաքրքրություններից... 
Այսքանով ասել, որ Եվրատեսիլինմ մեր մասնակցությանը կարելի է միանշանակ դեմ լինել սխալ է, քանի որ մենք կփակենք հայերիս միավորող ևս մեկ «պատուհան»:

Ազգ, բացասականը ասում եք, դրականը՝ մի մոռացեք:
Շնորհակալ եմ:

 

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее