▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպացիներն իրենք են ուզում որոշել, թե ում ընդունեն ԵՄ–ի կազմ

Populus և Ifop հետազոտական ընկերությունները հարցախույզ են անցկացրել Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի համար

Կարծիք հարցման տվյալներով` իտալացիների (66%), գերմանացիների (63%) և ֆրանսիացիների (63%) ճնշող մեծամասնությունը ցանկանում է համազգային հանրաքվեի միջոցով որոշել այլ երկրների ասոցացման հարցը։ Սա են վկայում Populus և Ifop հետազոտական ընկերությունների անցկացրած հարցախույզի տվյալները։ Հարցախույզն անցկացվել է Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի համար։
Նիդեռլանդներում ապրիլի 6-ին հանրաքվե կանցկացվի, որի ժամանակ կորոշվի Ուկրաինայի` ԵՄ-ի հետ ասոցացման հարցը։ Sputnik. Կարծիք հարցախույզի համաձայն` այլ երկրների հետ ասոցացման մասին հանրաքվեի անցկացմանը կողմ են հատկապես իտալացիները. Իտալիայի բնակիչների 66%-ը ցանկանում է Եվրամիությունում «նորեկների» մասին հարցը որոշել հանրաքվեի ընթացքում։ Նույն կարծիքն ունեն նաև Գերմանիայի և Ֆրանսիայի բնակիչները (63%): Զգալիորեն ցածր է այն մարդկանց թիվը, որոնք դեմ են իրենց երկրներում հանրաքվեի անցկացմանը (Գերմանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում համապատասխանաբար 23%, 20% և 18%):

Բրիտանացիների կարծիքները երկու մասի են բաժանվել. համեմատաբար մեծ է այն մարդկանց թիվը, որոնք ցանկանում են մասնակցել երրորդ երկրների ասոցացման մասին որոշմանը` 43 %։ Միաժամանակ, բրիտանացիների 40%-ը պատասխանել է, որ չգիտի` կմասնակցի քվեարկությանը, թե ոչ։
Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում հարցախույզն անցկացրել է Populus բրիտանական առաջատար հետազոտական ընկերությունը 2016թ.-ի մարտի 4-9-ը, մասնակցել է 1085 մարդ, Գերմանիայում (1002 մարդ), Իտալիայում (994 մարդ) և Ֆրանսիայում (1005 մարդ)` iFop ընկերությունը 2016թ.-ի մարտի 8-10-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее