Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ փուլի կենտրոնական խաղում «Բորուսիան» սեփական հարկի տակ մրցել է «Պորտուի» հետ: Գերմանական թիմը հաղթել է 2:0 հաշվով:
Երկու անգամ էլ իր թիմակիցներին օգնեց հաջողության հասնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 6-րդ րոպեին նրա փոխանցումից հետո Լուկաշ Պիշչեկը գրավեց Իկեր Կասիլյասի դարպասը, իսկ 71-րդ րոպեին Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց Մարկո Ռոյսին: