▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվս 5 «Կամազների» ոդիսականը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբոքւյան իր էջում գրառում է կատարել.

«Եվս 5 «Կամազների» ոդիսականը

Հստակ տեղեկություններ ունեմ, որ սույն թվականի սեպտեմբեր ամսին քաղաքապետարանի կողմից «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերությանը տրվել են Արշակունյաց 18, 18/4, 18/5 և 18/10 հասցեներում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություններ, իսկ փոխարենը՝ 5 ձնամաքրման մեքենա։ Մենք մինչ այս խոսում էինք աղբատար մեքենաների մասին, բայց արի ու տես, որ սա դեռ ամենը չէ։ Էլ ի՞նչ սպասենք Ձեզանից, պարոնա՞յնք։ Սա համապատասխանու՞մ մ է իրականությանը։

4 բազմաբնակարան շենքի կառուցման թույլտվությունը - 5 ձնամաքրման մեքենա։

Հետայսու, վստահ եղեք, յուրաքանչյուր շին. թույլտվություն անցնելու է խոշորացույցի տակով։ Վերջին զարգազումները ցույց տվեցին, որ պետք չէվստահել ընտրված քաղաքապետին, ցավոք։

Երկուշաբթի հարցում եմ ուղարկելու քաղաքապետին և պահանջեմ վերը նշված շենքերի թույլտվությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее