▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվս մեկ ապացույց, որ Հայաստանը ոչ թե բանակցային սեղանի շուրջ է, այլ սեղանի վրա է»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ 

«Եվս մեկ ապացույց, որ Հայաստանը ոչ թե բանակցային սեղանի շուրջ է, այլ սեղանի վրա է...

Հենց Նիկոլ Անհողն է թույլ տվել այս խայտառակությունը և մեր նսեմացումը...»։

Նշենք, որ  Hürriyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրել է․

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսին նախատեսված բանակցությունների ընթացքում կքննարկեն հացահատիկի գործարքը, երկկողմ հարաբերությունները, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները, ինչպես նաև սիրիական հարցը։

Նշվում է, որ Անկարան ակնկալում է համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերում, քանի որ հակառակ դեպքում հացահատիկի համաշխարհային գները կշարունակեն աճել։

Ի թիվս այլ թեմաների՝ երկու երկրների ղեկավարները կքննարկեն առևտրային հարաբերությունները, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները, ինչպես նաև սիրիական հարցը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հնարավորինս շուտ հստակեցնել հանդիպման օրն ու վայրը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее