Ուկրաինացի ակտիվիստներից Տետյանա Պեչոնչիկը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է անցած երեք օրերին Կիևում տեղի ունեցած դաժան բախումների զոհերի անուններ եւ տվյալներ. դրանք , ըստ երկրի առողջապահության տվյալների`արդեն անցնում են վեց տասնյակը, իսկ, ըստ մամուլի հրապարակումների, 100-ից ավելի են:
Տատյանա Պեչոնչիկի ներկայացրած ցուցակը սկսում է հայազգի Գեորգի Հարությունյանի անունով (Հարությունով). նշվում է , որ նա Արևմտյան Ուկրաինայի Ռիվնե քաղաքից է` մոտ 50 տարեկան:
Հիշեցնենք, որ Մայդանի առաջին զոհը ազգությամբ հայ Սերգեյ Նիգոյանն էր: