Այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նախագահ Սերժ Սարգյսանի ելույթից հետո նրան ուղղել է հետևյալ հարցը.
«Ճիշտ է, որ եղել եք Եվրոպայի խաղատներից մեկում ու 70 միլիոն եվրո եք տանուլ տվել: Ո՞վ է տվել այդ 70 միլիոն եվրոն և ինչի՞ դիմաց»:
Ի պատասխան հարցին՝ ՀՀ նախագահը պատասխանել է.
«Ես եվրոպական որևէ խաղատանը երբևէ չեմ եղել, չեմ խաղում և ցավոք սրտի այդքան գումար չունեմ: Եթե ունենայի` կեսը Ձեզ կտայի, որ կյանքից գոնե գոհ լինեք»:
Զարուհի Փոստանջյանի հարցի կապակցությամբ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
-Զարուհի Փոստանջյանը երևի մտածում է, որ ինքը դեմք է, եթե կարողանում է Եվրոխորհրդարանում վիրավորել ոչ միայն Հայաստանի Հանրապետության Նախագահին, այլև ողջ պետականությունն ու գլոբալ իմաստով` հայությանը: Նման մարդիկ ոչ միայն խորհրդարանում, այլև «ժեկ»-երում պետք է չաշխատեն: Պետականության մասին նրանց պատկերացումները զրոյական են:
Բլոգեր Տիգրան Քոչարյանի արձագանքը ավելի սատիրիկ ժանրից է. նա նշել է`Այ հիմա վերջապես հասկացա "Զառանցել" բառի արմատը ինչ ա նշանակում ))
Գայանե Աբրահամյանն, իր հերթին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
էհ, դե արդեն զայրացնում եք, մեր երկրում ավելի հրատապ, կարևոր հարց չկար, որ Եվրախորհրդի ամբիոնից բարձրացներ Զարուհի Փոստանջյանը, այլ ոչ թե կանգներ հարցներ Սերժին կազինոյում 70 մլն տարվել ա թե չէ, էս ինչ խեղկատակություն ա? Ես չեմ կիսում էն <հայրենասիրական> մղումները, թե կեղտոտ անկողինը դուրս բերել չի կարելի, բայց Եվրախորհդի ամբիոնը հաստատ Կազինոներում տարված գումարների հաշիվ մաքրելու տեղ չի էլի...
Տեսանյութը` Civilnet-ի: