epress.am-ը գրում է, որ «Սինջար» եզդիների ազգային միավորման ներկայացուցիչներն Ազգային Ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ դժգոհելով ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի ռասիստական արտահայտությունից: Եզդիները Մանվել Բադեյանին փոխանցելու համար ավանակի նկար և զուգարանի թուղթ էին բերել:
Հիշեցնենք, որ ՀԿԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը, ով «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում հանդես է գալիս հեռուստադիտողի շահերից, այսօր խորհրդարանում բորբոքվել է լրագրողներից մեկի այն հարցից, թե արդյո՞ք նորմալ է, որ օրենք է խախտվում և հայկական հեռուստատեսությամբ ռուսերեն լեզվով խաղ է ցուցադրվում: Պատգամավորը, մասնավորապես, ասել է. «Արա, իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում: