Մարտի 25-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան-Բելառուս հանդիպման 2-րդ կեսի ընթացքում ճայտրուկով մարզադաշտ ներխուժեց երկրպագու, ով նաև հանդիսանում է «Առաջին հայկական ճակատ» ֆան-շարժման անդամ: Չնայած այն հանգամանքին,որ Հայկը խաղադաշտ մուտք գործեց այլ` արևելյան տրիբունայից, այդուամենայնիվ մեր տղան գործել է շարժման կանոնակարգին հակառակ և չհամաձայնեցնելով իր գործողությունները շարժման ղեկավար կազմի և մյուս անդամների հետ: Հայկը ընդունում է որ խախտել է շարժման կանոնակարգը և ներողամտություն է հայտնում հայհոյանքի համար:
Ասուլիսների, հայտարարությունների ժամանակ, ՀՖՖ-ի հետ եղած կոնֆլիկտային ողջ ժամանակահատվածում ՖԱՖ-ը միշտ նշել է, որ անձերի դեմ պայքար չի մղում և եղած խնդիրները անձնական դաշտ չի տեղափոխում: Մեր շարժման գլխավոր նպատակն է նպաստել հայկական ֆուտբոլի և Հայաստանում երկրպագման մշակույթի զարգացմանը և նման դրսևորմամբ գործողությունները չեն համապատասխանում շարժման սկզբմունքներին:
Դատապարտելով արարքը` ցանկանում ենք ընդգծել, որ դա ոչ թե առանձին անհատի, այլ ամբողջ շարժման բացթողումն է: ՖԱՖ-ը հանդիսանալով ֆան մշակույթի ձևավորողը Հայաստանում, միշտ դեմ է եղել հայհոյախոսությանը և ամեն տեսակի անկարգությունների դրսևորումներին մարզադաշտում: Խստորեն քննադատում ենք այդպիսի գործողությունները և կոչ ենք անում բոլոր երկրպագուներին իրենց բողոքն արտահայտել այլ կառուցողական և օրինական միջոցներով: Գործելու ենք ավելի ուշիմ՝ անվերահսկելի, շարժման անունը վարկաբեկող արարքներից խուսափելու համար: