ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի աշխատասենյակ մուտք գործած եւ ինչ-որ բան փնտրած անձը Ազգային ժողովի մաքրուհիներից մեկն է եղել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին փոխանցել է Ֆարմանյանը:

Հիշեցնենք, որ Սամվել Ֆարմանյանը օգոստոսի 27-ին հայտարարել էր, որ իր աշխատասենյակ անհայտ անձ է մտել եւ տեղաշարժել իրերը: Հայտարարությունից հետո ԱԺ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ծառայողական քննություն էր սկսվել:
Պատգամավորի փոխանցմամբ՝ մաքրուհին ցանկացել է խորհրդարանի իր սենյակում «կապիտալ» մաքրություն իրականացնել, որի արդյունքում աշխատասենյակի իրերը տեղափոխել է այս ու այն կողմ: Սամվել Ֆարմանյանը նշել է, որ նման հիմնավորում իրեն ներկայացրել են Ազգային ժողովի աշխատակազմից:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


