▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆասթ Բանկի պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև հավելվածի կամ առցանց բանկինգի միջոցով

Ֆասթ Բանկի կողմից թողարկված պարտատոմսերն այսուհետ հնարավոր է ձեռք բերել նաև հեռավար  ձևաչափով առանց մասնաճյուղ այցելելու ՝ Ֆասթ  Բանկ  Մոբայլի  կամ առցանց բանկինգի միջոցով։  

Ֆասթ Բանկ Մոբայլ հավելվածի և առցանց բանկինգի միջոցով պարտատոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ է մուտք գործել հավելված, գլխավոր էջում ընտրել «Պարտատոմսեր», ապա «Ընթացիկ  տեղաբաշխումներ» բաժինները։ Ընդամենը մի քանի դաշտ լրացնելուց  հետո  պարտատոմսերի  ձեռբերման գործընթացն իրականացվում է։ 

Ձեռք բերված պարտատոմսերը և դրանց ողջ նկարագիրն արտացոլվելու է հավելվածի «Իմ պարտատոմսերը» բաժնում։ 

Հիշեցնենք, որ Ֆասթ Բանկի կողմից այս պահին  տեղաբաշխվում են 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով դրամային արժեկտրոնային պարտատոմսեր։  Տեղաբաշխումն ավարտվելու է  սույն թվականի մարտի 10-ին։ Պարտատոմսերն ունեն 10.75% տարեկան տոկոսային եկամտաբերություն և ազատված են եկամտային հարկից։ Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել հետևյալ հղումով։ 

ՀՀ ԿԲ նախագահի 29.12.25թ-ի թիվ 1/452Ա որոշման համաձայն գրանցվել է Ֆասթ Բանկ ՓԲԸ-ի Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացումը: 

Ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացման և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ ներկայացված հղումով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակ կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ։ 

 Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։ 

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее