▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Fastex-ը DDF 2023-ի բլոկչեյն գործընկեր

Վերջերս Երևանում տեղի ունեցավ Doing Digital Forum-ը: Միջոցառումը միտված էր թվային էկոհամակարգում բոլոր մասնակիցների միջև սահուն հաղորդակցություն ապահովելուն, բացահայտելու թվային նոր հորիզոնները և տեխնոլոգիայի ողջ ներուժը:

Միջոցառման ընթացքում ելույթների և պանելային քննարկումների միջոցով թվային բիզնեսի և տեխնոլոգիաների վերաբերյալ իրենց պատկերացումներով կիսվեցին ոլորտի ավելի քան 20 առաջատար մասնագետներ: Ֆորումի բլոկչեյն գործընկերը Fastex էկոհամակարգն էր: Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը պանելային քննարկման ժամանակ անդրադարձավ web3 տեխնոլոգիաներին, Fastex էկոհամագարգի կողմից առաջարկվող լուծումներին և NFT ոչ փոխարկելի թոքեններին: Ֆորումի ընթացքում քննարկվեց նաև թվային անվտանգության ոլորտի վերջին նորությունները և դեպի թվայնացում մարտահրավերներն ու լուծումները:

Fastex-ի զարգացման ընթացքին և թվային արժույթի վերաբերյալ նորություններին մշտապես հետևելու համար անցե՛ք հղումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее