▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆելիքս Ցոլակյանը տեսակցել է հրդեհից տուժած փրկարարներին և ստուգել վթարավերականգնողական աշխատանքների ընթացքը

 

 

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Լոռու մարզ՝ տեղում ծանոթանալու Թումանյան կայարանում բեռնատար գնացքի շուրջ ստեղծված իրավիճակին: Դեպքի վայրում նախարարին դիմավորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, որը Ֆելիքս Ցոլակյանին շնորհակալություն է հայտնել հրշեջ-փրկարարների անձնվեր աշխատանքի շնորհիվ հնարավոր պայթյունից խուսափելու համար և հավաստիացրել, որ առավելագույն կարճ ժամանակահատվածում կվերացվեն վթարի հետևանքները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


ԱԻ նախարարը հանձնարարել է աշխատակիցներին շարունակել հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել վթարավերականգնողական աշխատանքներին:

Հիշեցնենք, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին հրդեհաշիջմանն օգնության շտապող մեքենան գլորվել է ձորը և վնասվածքներ են ստացել ԱԻ երկու աշխատակիցներ: Նախարարն այցելել է բուժմիավորում՝ հիվանդներին տեսակցելու: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է մարտական հաշվարկի վարորդ Ահարոն Սահակյանին, ով մանրամասն ներկայացրել է կատարվածը: 

Նախարարը նշել է, որ Ահարոն Սահակյանն Աստծո նախախնամությամբ է փրկվել, և ուրեմն նրա կյանքում այսուհետ ամեն ինչ լավ է լինելու: 

Տուժած հրշեջ-փրկարար Սիմոն Այվազյանին այդ պահին վիրահատում էին, նախարարը հանդիպել է Սիմոնի հարազատներին և հուսադրել, որ զինվեն լավատեսությամբ և հրշեջ-փրկարարին արժանի հաստատակամությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее