▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆելիքս Ցոլակյանի պատգամավորական մանդատը տրվել է Մարտուն Գրիգորյանին. ԿԸՀ

ԱԺ նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի պատգամավորական մանդատը ԿԸՀ որոշմամբ տրվել է Մարտուն Գրիգորյանին: Այս մասին հայտնում են ԿԸՀ լրատվական ծառայությունից:

 

 

 

 

 

 

 

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամվոր Ֆելիքս Ցւլակյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության թիվ 11 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Մարտուն Կամոյի Գրիգորյանին տալու վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее