▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՖեյքաՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակից ֆեյքերի ցույցը` Կառավարության դիմաց

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կառավարության շենքի դիմաց կազմակերպել էինք ՖեյքաՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակից ֆեյքերի ցույցը»:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները ֆեյսբուքյան օգտատերերի պաստառներ են տեղադրել այնտեղ, որոնք, ըստ նրանց մեկնաբանության, Փաշինյանի «ֆեյք» աջակիցներն են:
     «ՀՀ վարչապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ազատ, անկախ Հայաստան չի ուզում: Ինքը «ֆեյքահայաստանի» իշխանավորն ա, «ֆեյք» վարչապետ ա»,- լրագրողներին ասել է  ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը:      Նրա խոսքով՝ սա վարչապետի «աջակիցների» ամենաանկեղծ ցույցն է:

«Քանի որ իրեն սատարողները հիմնականում համացանցային «ֆեյքեր» են, որոշել ենք իր փոխարեն իր «աջակիցների» հանրահավաք կազմակերպել, քանի որ անընդհատ ասում է, որ հուժկու հանրահավաք կանի»,- հավելել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее