«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո խոսնակ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այն ինչ կատարվում է իմ նախորդ գրառման շուրջ, հստակորեն ապացուցում է, որ ֆեյքերն ու իրենց հետևում կանգնած անձիք ջանք ու եռանդ չեն խնայում ստեղծել «հող հանձնելու» ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ, իրականության հետ ՈՐԵԵՒԷ ԱՂԵՐՍ ՉՈՒՆԵՑՈՂ դիսկուրս։ Սրա վառ ապացույցը մեկնաբանություններում ծփացող ֆեյքերն են։
Շարունակում ենք կոնգրեսական Փալոունին այցը Արցախում։

Հ.Գ. Երեկոյան ազատ ժամանակ ունենամ, կստուգեմ թե նախորդ գրառումս ակտիվորեն տարածած լրատվականներից քանիսն են նաև այս գրառումս տարածել»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վահան Կոստանյանը լուսանկար էր տարածել ու գրել.
«Իսկ այս ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը արդեն Արցախում է։ Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ»:


