Հարգելի գործընկերներ, ինչպես նախապես հայտարարվել էր մարտի 31- ին ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենան <<Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում. առկա հիմնախնդիրները և առաջարկվող օրենդրական լուծումները>> թեմայով խորհրդարանական լսումներ: Վաղօրօք հայտարարված օրակարգում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ թեմայի, զեկուցողների և ընթացակարգի առումով:
Այս հղմանը կից նյութում այդ ամենը արտացոլված է:
Ինչ վերաբերում է նախագծին, ապա դրանից դուրս է բերվել հետևյալ դրույթը,
<< Լրատվական գործունեություն իրականացնողը ազատվում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը վերարտադրելու համար պատասխանատվությունից, եթե ներկայացնում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղակատվության հեղինակին նույնականացնող տվյալներ>>,
Հանվել է նաև անհայտ հեղինակի սահմանումը:
Նախագիծը լրացվել է այլ դրույթով, որը վերաբերում է հայցվորի վրա աղբյուրի ոչ հայտնի լինելը ապացուցելու պարտականությունը հստակեցնելուն:
Ազգային ժողովի կայքում նախագծի լրամշակված տարբերակը տեղադրել հնարավոր չէր զուտ տեխնիկական պատճառներով, քանի որ լրամշակման որևէ պաշտոնական ընթացակարգ այն չի անցել: Նոր տարբերակը կբաժանվի լսումների ընթացքում, որպես հետագա քննարկման առարկա: Լսումների ընթացքում կամփոփվեն նաև մեկնաբանությունների մասով արված առաջարկները, քանզի դրանք բազմաբնույթ էին, իսկ երբեմն նաև իրար բացառող:
Լսումները այս հարցի կապակցությամբ քննարկումների մեկնարկն են և ոչ ամենևին վերջին հանգրվանը:
ԱԺ պատգամավոր