«Հարութ ջան, որպեսզի հակազդես մեր ապօրինություններին, պարտադիր չէ, որ գաս այս միտինգին, տեղս լավ գիտես, քեզ հետ էլ հո միշտ կարող եմ հանդիպել»:
A1plus.am-ը գրում է, որ նման գրառում էր երեկ հայտնվել Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում` Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի կողմից: Գրառումը կատարվել էր նախաձեռնության` վաղը Ֆինանսների նախարարության մոտ նախատեսված բողոքի ակցիայի մասին հայտարարության տակ` ակցիային մասնակցել ցանկացող օգտատերերից մեկի հայտի հաստատման հաղորդագրության տակ: Առավոտյան գրառումն այլեւս չկար, սակայն նախաձեռնության անդամներից մեկը հասցրել էր այն ֆիքսել:
Ակցիայի նպատակն է` բողոք եւ անհամաձայնություն հայտնել նախարարության գործողությունների կապակցությամբ, այն է` գործատուների ու հաշվապահների վրա գործադրվող ճնշումները, երբ ստիպում են նրանց կատարել փոխանցումներ կենսաթոշակային կամուրջ հաշիվներին, ինչպես նաեւ` ստիպում աշխատողներին` ընտրել ֆոնդեր եւ կառավարիչներ:
Առավել մանրամասն ` սկզբնաղբյուր կայքում