▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆլեշի Բարսեղի» ողջ գույքը կալանքի տակ է

Այսօր՝ օգոստոսի 30–ին, «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ, գործարար Բարսեղ Բեգլարյանի  պաշտպան Վահագն Թորոսյանը դատարանում հայտարարել է, որ քննիչի որոշմամբ կալանք է դրվել Բարսեղ Բեգլարյանին պատկանող ողջ գույքի վրա, որը տասնապատիկ անգամ գերազանցում է վնասի չափը։  

Վահագն Թորոսյանը տեղեկացրեց նաև, որ պաշտպանական կողմը պատրաստ է 10 մլն դրամ վճարել դատարանի դեպոզիտ հաշվին, որպեսզի գույքի վրա դրված կալանքը հանվի։ Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ վկաների հարցաքննությունից հետո կանդրադառնա միջնորդության քննությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее