▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆուտբոլի ֆեդերացիայում ստուգումների արդյունքում քրեական գործ է հարուցվել

Ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչությունն անցյալ շաբաթ ուսումնասիրություն էր իրականացրում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում և նյութեր էր նախապատրաստում ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստով։ Նախապատրաստված նյութերով արդեն հարուցվել է քրեական գործ։ Այդ մասին «Փաստերի ստուգման հարթակին» տեղեկացրել են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Fip.am-ը հոկտեմբերի 12-ին «Ռուբեն Հայրապետյանի ընկերությունը՝ ֆուտբոլի ակադեմիաների կառուցապատող» վերնագրով հետաքննություն էր հրապարակել, որում պարզել էր, որ Հայաստանում գործող ֆուտբոլի բոլոր ակադեմիաները կառուցվել են մեկ ընկերության՝ «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի կողմից, որի բաժնեմասերը պատկանում են ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին։

Ոստիկանությունից հայտնեցին, որ քրեական գործն ուղարկվել է Պետական եկամուտների քննչական վարչություն, որտեղից Fip.am-ին տեղեկացրեցին, որ ՊԵԿ քննչականը դեռևս նման գործ չի ստացել։ Քրեական գործի հարուցման մասին դեռ տեղյակ չեն նաև ֆուտբոլի ֆեդերացիայում։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее