Ֆրանցիսկոս Առաջին. Urbi et Orbi ([Օրհնություն] քաղաքին ու աշխարհին)
Եվ այսպես` Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր հովվապետը Ֆրանցիսկոս Առաջինն է:
Պապի պատշգամբից նա ողջունել է Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում հավաքված բազմահազար հավատացյալներին` լատիներեն «Urbi et Orbi» ([Օրհնություն] քաղաքին ու աշխարհին) ավանդական ավետիսով։
Խորխե Մարիո Բերգոլյոն 76 տարեկան է: Ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 17-ին: Ձեռնադրվել է 1969 թվականին: Եպիսկոպոս է դարձել 1992 թվականին, կարդինալ՝ 2001 թվականին: Արգենտինայի կաթոլիկ համալսարանի Մեծ կանցլերն է:
Հայտնի է, որ Կարդինալ Բերգոլիոն հրաժարվել էր անձնական լիմուզինից եւ վարորդից, նախընտրում էր հասարակական տրանսպորտը և ինքն էր իր համար ուտելիք պատրաստում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet